Հունիսի 27-ին նիստին (թ)ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Փաշինյանին է ներկայացրել իմ հարցազրույցներում արտահայտած մի քանի փաստարկներ։
Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը։
Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է հարցուպատասխանի ամբողջական տեսանյութը։
Փաշինյանն ասաց, որ այս թեմայի հետ կապված դռնփակ ռեժիմում տեղեկություններ կտրամադրի, ինչը տրամադրել է նաև Քննչական կոմիտեին հարուցված քրեական գործի շրջանակում տված ցուցմունքում։
Փաշինյանն ասաց, որ զինատեսակների հետ կապված ասելիք ունի, որը կարող է ասել միայն դռնփակ ռեժիմով, «որովհետև եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ ՀՀ-ին չի պատկանել»։
Փաշինյանը նշեց, թե շատ է խոսովում այն մասին, թե իր՝ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, սակայն ըստ նրա՝ ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել։
Նրա խոսքով՝ իր խնդիրը եղել է հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են այս կոնվեյերը կանգնեցնել։ «Ես, այո, խոստովանում եմ, որ ես չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- ասաց Փաշինյանը։
Հանձնաժողովի կողմից մշակված հարցաշարը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, ով տեղում կգնահատի հարցի բնույթը և կորոշի պատասխանել դռնբաց կամ դռնփակ։
Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 8-ին և 9-ին ՌԴ նախագահի հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսային խոսակցություն, իսկ պատերազմի ողջ ընթացքում շուրջ 60 հեռախոսային խոսակցություն։